Կարեն Գրիգորյանը` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
Սպորտ
17:19 25/06/2014

Կարեն Գրիգորյանը` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Ջերմուկում ավարտված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում ինը հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 67 մասնակիցների մեջ միանձնյա նվաճել առաջին մրցանակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կես միավոր է հետ մնացել հաղթողից և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը երրորդն էր 6,5 միավորով:
 

Placeholder
Կարեն Գրիգորյանը` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող