Դիմորդներն այսօր կարող են բողոքարկել «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների արդյունքները
Կրթություն, գիտություն
10:55 26/06/2014

Դիմորդներն այսօր կարող են բողոքարկել «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների արդյունքները

«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 1636 դիմորդ, որից 192 դիմորդ ստացել է անբավարար: Տվյալները Panorama.am-ին փոխանցեցին գնահատման և թեստավորմանն կենտրոնից:

7,5-13,25 միավոր ստացել է 593 դիմորդ, 13,5-17,75 միավոր՝ 472 դիմորդ, 18-20 միավոր՝ 379 միավոր: 20 միավոր ստացել է 38 դիմորդ: Միջին միավորը եղել է 13,43-ը:

«Քիմիա» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 969 դիմորդ, որից անբավարար ստացել է 147-ը: Միջին միավորը եղել է 12,94-ը: 20 միավոր ստացել է 40 դիմորդ:

Այսօր արդեն ընդունվում են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննության արդյունքների բողոք-դիմումները:

Հիշեցնեք, որ դիմորդները «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից միասնական քննություն հանձնել է հունիսի 20-ին:

Նշենք, որ ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը: Դեռևս հայտնի չէ վերջին՝ «Ռուսաց լեզու» միասնական քննության արդյունքները (հունիսի 28-ին):

Նախորդող հրապարակումներ՝

ԳԹԿ. Ամենաշատը բողոքարկել են «Հայոց լեզու և գրականության» առարկայի քննության արդյունքները

Թեստերի կառուցվածքային փոփոխությունների պատճառով «Օտար լեզու» առարկայի միջին միավորը նվազել է. ԳԹԿ

ԳԹԿ. «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը նվազել է

ԳԹԿ. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության միջին միավորը նախորդ տարվա համեմատ բարձրացել է

ԳԹԿ. Բողոքարկումները մոտ հինգ անգամ նվազել են

ԳԹԿ. Նվազել է «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականը

Placeholder
Դիմորդներն այսօր կարող են բողոքարկել «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների արդյունքները