Կարմիր գծերը գծելիս մեկ-մեկ էլ սելավատարների ներսը նայեք
Վերլուծություններ
10:50 26/06/2014

Կարմիր գծերը գծելիս մեկ-մեկ էլ սելավատարների ներսը նայեք

Երևանի քաղաքապետարանը արդեն որերորդ տարին չի կարողանում լուծել մի խնդիր` ինչպե՞ս անել, որ անձրևի ժամանակ մայրաքաղաքը ջրհեղեղի զոհ չդառնա: Երևանի սելավատարներն այնպիսի անմխիթար վիճակում են, որ երբ մոտ 30 րոպե ուժեղ անձրև է տեղում, ամբողջ մայրաքաղաքը կաթվածահար է լինում. ավտոմեքենաները և մարդիկ հայտնվում են վարարող գետի էպիկենտրոնում:

Նախօրեին տեղած անձրևը բացառություն չէր: Facebook-յան գրառումներից կարելի է հասկանալ, որ ամբողջ մայրաքաղաքն էր խեղդվել դրա տակ` Ամիրյանում ու Մաշտոցում հեղեղ, Կոմիտասում` նույնը, իսկ  Կիևյան կամուրջը ուղիղ 40 րոպե «կանգնել էր»` ոչ այս կողմ էր հնարավոր գնալ, ոչ մյուս, ու ջրի այնպիսի հոսք էր, որ թվում էր կամուրջը այդ գետի ընթացքին չի դիմանա ու կփլվի:
Ի դեպ,  կամուրջն անցնելուն պես պարզվեց, որ սելավատարներից մեկը չի դիմացել, ու վերևից իջնող ջրերը հերիք չէին` ներքևից էլ ջուրն ինչքան ուժ ուներ դուրս էր ցայտում:

Հարգելի քաղաքապետարան: Ինչո՞վ եք զբաղված, ինչո՞ւ  են սելավատարներն այդքան անմխիթար վիճակում, որ ամեն անձրև վերածվում է ջրհեղեղի: Ախր այնպես էլ չէ, թե սելավատարների տեղը չգիտեք` այդ կարմիր գծերը գծելիս ամեն անգամ հանդիպում եք դրանց, մեկ-մեկ էլ ներս նայեք, ինչ կլինի…

Placeholder
Կարմիր գծերը գծելիս մեկ-մեկ էլ սելավատարների ներսը նայեք