Ռոքն` ընդդեմ խոշտանգումների
Օրվա թեմա
09:13 26/06/2014

Ռոքն` ընդդեմ խոշտանգումների

Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի մասին» կոնվենցվիան ՄԱԿ-ն ընդունել է 1986 թվականին և մեկ տարի անց՝ 1987թ. հունիսի 26-ից պաշտոնապես այն մտել է ուժի մեջ։

1997 թվականին հունիսի 26-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարեց Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր, որի նպատակն է խոշտանգումների կանխարգելումն ու կոնվենցիայի արդյունավետ կիրառումը։

Օրվա կապակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպել են «Ռոքն ընդդեմ խոշտանգումների» խորագրով համերգ:

Այն կկայանա ժամը Ժամը 19:00-ին, ելույթ կունենան E.V.A Rock Band-ը, Compass Band-ը, Vahag Rush-ը, Gigabeat-ը, Ային Գոյանը և Այդին Դավուդին, «Լավ էլի» և այլն:

Համերգը կուղեկեցվի իրազեկման ակցիաներով:

Placeholder
Ռոքն` ընդդեմ խոշտանգումների