Հովհաննես Գաբուզյանը մոտ է հերթական տիտղոսի նվաճմանը
Սպորտ
20:04 27/06/2014

Հովհաննես Գաբուզյանը մոտ է հերթական տիտղոսի նվաճմանը

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայ շախմատիստը 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վերջին տուրից առաջ Գաբուզյանը մեկ միավորով առաջ է մոտակա մրցակիցներից և մոտ է մրցաշարի հաղթողի տիտղոսի նվաճմանը:
 

Placeholder
Հովհաննես Գաբուզյանը մոտ է հերթական տիտղոսի նվաճմանը