ԳԹԿ. Կենտրոնացված քննությունները խաղաղ են անցնում, բողոքներ չկան
Կրթություն, գիտություն
10:14 28/06/2014

ԳԹԿ. Կենտրոնացված քննությունները խաղաղ են անցնում, բողոքներ չկան

Ընդունելության քննությունների երկրորդ փուլին զուգահեռ հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընթանում են կենտրոնացված, ներբուհական քննություններ: ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս արդեն մոտ 200 դիմորդ քննություն է հանձնել:

«Կենտրոնացված քննությունները շատ հանգիստ, խաղաղ են անցնում: Դրսում հեռուստացույցերը դրված են, բարձրախոսները` միացված: Ծնողներն ամբողջ քննության ընթացքը նայում են և լսում: Չունենք բողոք, նաև չենք ունեցել գնահատականի հետ չհամաձայնելու մասին հանձնաժողովին բողոքարկում: Գրեթե բոլոր առարկաների մեկնարկը տրված»,- ասաց նա:

Ներբուհական քննություններն անցկացվում են բանասիրական և լրագրողական բաժնի դիմորդների համար: Անգլերենից բանավոր քննություն է հանձնում մոտ 960 դիմորդ, Հայոց լեզու և գրականությունից` մոտ 400 և Ռուսաց լեզվից` 104 դիմորդ:

Հավելենք, որ հուլիսի 3-7-ը մարզերի բուհերում ևս կանցկացվեն բանավոր քննություններ:

Placeholder
ԳԹԿ. Կենտրոնացված քննությունները խաղաղ են անցնում, բողոքներ չկան