ՖԻՖԱ-ն պատժել է Ալժիրի հավաքականին
Աշխարհում
19:25 30/06/2014

ՖԻՖԱ-ն պատժել է Ալժիրի հավաքականին

ՖԻՖԱ-ն որոշում կայացրեց Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել 41 հազար եվրոյով` աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Ռուսաստան-Ալժիր խաղում աֆրիկացի երկրպագուների պահվածքի պատճառով:

Նրանք ողջ խաղի ընթացքում լազերային լույսերով խանգարում էին ռուսների դարպասապահ Իգոր Ակինֆեևին:
Հիշեցնենք, որ Ալժիրի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որում այսօր ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ:
 

Placeholder
ՖԻՖԱ-ն պատժել է Ալժիրի հավաքականին