Հայ շախմատիստները հաղթել են Ադրբեջանի ընտրանուն
Սպորտ
17:27 30/06/2014

Հայ շախմատիստները հաղթել են Ադրբեջանի ընտրանուն

Մոսկվայում մեկնարկել է «Դվորկովիչի գավաթ» անվանումը կրող ավանդական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 17 տարեկանների ազգային հավաքականներ` 7 երկրներից:

Հրավիրված թիմերի մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականը, որը թիմի մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել հետևյալ կազմով՝ Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Արամ Հակոբյան, Սիրանուշ Ղուկասյան:

Ռուսաստանի և Հայաստանի թիմերից բացի մրցաշարում հանդես են գալիս նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Սերբիայի և Ադրբեջանի ընտրանիները:

Մեկնարկային տուրում մեր թիմը մրցել է Ադրբեջանի հավաքականի հետ և ջախջախիչ հաղթանակ տոնել 3,5:0,5 հաշվով: 2-րդ տուրում մեր շախմատիստները 2,5 : 1,5 հաշվով զիջել են Ուկրաինայի ընտրանուն:
 

Placeholder
Հայ շախմատիստները հաղթել են Ադրբեջանի ընտրանուն