Գագիկ Ծառուկյանը Բելառուսում ընդլայնում է իր բիզնեսը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:30 01/07/2014

Գագիկ Ծառուկյանը Բելառուսում ընդլայնում է իր բիզնեսը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը երեկ տեղեկացել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդլայնում է բիզնեսը Բելառուսի տարածքում: Բելառուսական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ հունիսին հայ գործարարը Մինսկում գրանցել է «Մուլտի Գրուպ Ինվեստբել» ընկերությունը, որը կզբաղվի բելառուսական տնտեսության հեռանկարային ոլորտներում ներդրումներ կատարելով:

Թերթը նշում է, որ 2012-ին Ծառուկյանը դուստր բիզնես ստեղծեց Բելառուսում. «Բելառուստորգ» ընկերության հետ համատեղ, որը մտնում է Բելառուսի նախագահի գործերի վարչության մեջ, նա Մինսկում բացեց կոնյակի արտադրության գործարան: Համատեղ ընկերությունում «Մուլտի Գրուպի» մասնաբաժինը կազմում է 69, իսկ «Բելառուստորգինը»՝ 31 տոկոս:

 

Placeholder
Գագիկ Ծառուկյանը Բելառուսում ընդլայնում է իր բիզնեսը. «Ժամանակ»