Յուրա Մովսիսյանը շարք կվերադառնա 2 ամսից
Սպորտ
10:20 01/07/2014

Յուրա Մովսիսյանը շարք կվերադառնա 2 ամսից

Հռոմում բարեհաջող վիրահատվել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան թիմի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասել էր աջ ոտքի քառագլուխ մկանը: Ավելի վաղ նշվում էր, որ Յուրան կես տարով դուրս է մնացել շարքից, սակայն բժիշկները հայտնել են, որ հարձակվողի ապաքինման համար կպահանջվի 2 ամիս:
 

Placeholder
Յուրա Մովսիսյանը շարք կվերադառնա 2 ամսից