ԲՀԿ-ական. Եթե քայլեր չձեռնարկվեն` ամեն տարի ճեղքվածքը խորանալու է և սակագին է բարձրանալու
Քաղաքական
12:23 02/07/2014

ԲՀԿ-ական. Եթե քայլեր չձեռնարկվեն` ամեն տարի ճեղքվածքը խորանալու է և սակագին է բարձրանալու

«Մեր պարբերական և շատ հիմնավորված փաստարկները, որ կան ռեզերվներ, որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է չթանկանալ այս փուլում դրան որևէ հակափաստարկ մեզ այդպես էլ չներկայացվեց և որոշում կայացվեց էլեկտրաէներգիան թանկացնել 3.85 դրամով»,- ԱԺ-ում քառյակի կողմից հրավիրված ասուլիսում, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստին հայտարարեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Նա նաև հայտնեց, որ Ռոբերտ Նազարյանն այսօր իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ պատրաստ են քննարկել այդ ռեզերվների հարցը:

Պատգամավորը ներկայացրեց այդ ռեզերվները, որոնք հնարավորություն կտան խուսափել սակագնի բարձրացումից, դրանք են` վնասները փոխհատուցելը օրենքով պետք է գոնե 30 տոկոսով իր վրա վերցնի պետությունը, մաշվածքն ու շահույթը պետք է վերանայվի, շահույթի նորմայի իջեցում պետք է լինի և այլն:

«Եթե այսպես շարունակվի ու քայլեր չձեռնարկվեն, ապա ամեն տարի ճեղքվածքը խորանալու է և մենք ստիպված ենք լինելու ամեն տարի սակագին բարձրացնել: Պետությունը կարող է այս քայլերը ձեռնարկել մեղմելու համար»,- հավաստիացրեց Մ.Մելքումյանը:

Placeholder
ԲՀԿ-ական. Եթե քայլեր չձեռնարկվեն` ամեն տարի ճեղքվածքը խորանալու է և սակագին է բարձրանալու