Հետազոտություն. Լեզուն կարելի է սովորել քնած ժամանակ
Հասարակություն
15:58 02/07/2014

Հետազոտություն. Լեզուն կարելի է սովորել քնած ժամանակ

Ցյուրիխի և Ֆրիբուրգի համալսարանների աշխատակիցները համոզվել են, որ քնած ժամանակ կարելի է սովորել լեզուն: Նրանք այս եզրակացությանն են եկել 60 կամավորի շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում:

«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, կամավորների կեսը քնել են միացրած ձայնագրությունների ներքո, իսկ մյուս կեսը արթուն են լսել դրանք: Գիտնականները նշել են, որ քնի ու հիշողության միջև ուժեղ կապ գոյություն ունի: Միաժամանակ գիտնականները նշել են, որ քնի ժամանակ սովորածը հետագայում պետք է ակտիվացնել:

Placeholder
Հետազոտություն. Լեզուն կարելի է սովորել քնած ժամանակ