Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
09:20 04/07/2014
Շուկայում ծիրանը վաճառում է նաև հատով. մեկը հատը 80 դրամ. «Հայկական Ժամանակ»
Դավիթաշեն համայնքում երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը ականատես է եղել արտասովոր երևույթի. մի քանի կանայք, ըստ երևույթին հարևանուհիներ, «Միրգ, բանջարեղենի» կետից հատով ծիրան են գնել: Վաճառողը մեկ հատ ծիրանը վաճառել է 80 դրամով:
«Ցրտահարությունը ծիրանը ոսկու գնի է հասցրել: Երեկ Երևանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվել էր մինչև 2500 դրամով: Ընդ որում, հաճախ վաճառվում է ոչ թե տեղական, այլ ներկրված ծիրան, և այն, որպես կանոն, ներկայացվում է որպես տեղական»,-գրել է թերթը:
Placeholder