Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում խոշոր եղջերավոր անասուններից կատարված նմուշառման արդյունքում դեռ բրուցելոզով հիվանդ կովեր են հայտնաբերվում: Կոտայքի փոխմարզպետ, Գեղաշենում կարանտինային աշխատանքները կազմակերպելու համար ձևավորված հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ղազարյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին կատարվում է կրկնակի նմուշառում: Ստացվել են 100 անասունից կատարված նմուշառման պատասխանները, պարզվել է՝ 3-ը հիվանդ են: Կրկնակի նմուշառման աշխատանքները դեռ կշարունակվեն, քանի որ գյուղի կովերի մի մասն էլ սարերում են:
«Դժվարն անցել է, փառք աստծո, այժմ անհագստանալու բան չկա»,-հանգստացրեց Ա. Ղազարյանը:
Փոխմարզպետն այս պահին զերծ մնաց հրապարակել, թե վերջին տվյալներով քանի՞ անասուն է բրուցելոզի պատճառով մորթվել: Սակայն վստահեցնում է, որ գյուղնախարարությունում, մարզպետարանում, համայնքապետարանում քննարկում են ինչպես օգնել առանց անասուն մնացած ընտանիքներին, հատկապես սոցիալապես անապահովներին:
Հիշեցնենք, որ գյուղնախարարության՝ ուղիղ մեկ ամիս առաջ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, հիվանդության պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել ընդհանուր առմամբ 744 գլուխ անասուն, որից`
Արագածոտն – 21 գլուխ,
Գեղարքունիք – 50 գլուխ,
Լոռի – 11 գլուխ,
Կոտայք – 458 գլուխ,
Շիրակ – 96 գլուխ,
Սյունիք – 14 գլուխ,
Վայոց Ձոր – 94 գլուխ,
Փոխմարզպետը հստակ չասաց, թե որն էր Գեղաշենում նման բռնկման պատճառը, նա առավել հավանական է համարում այլ համայնքներից առանց ստուգման անասուների ձեռքբերումը:
Նախորդող հրապարակում՝
Գեղաշենում կարանտինային աշխատանքները կազմակերպելու համար ձևավորվել է համապատասխան հանձնաժողով