Ամեն առավոտ՝ երազանքով ու հայացքով դեպի Սիրիա. «Այնտեղ արմատներ ունենք»
Հարցազրույցներ
09:22 07/07/2014

Ամեն առավոտ՝ երազանքով ու հայացքով դեպի Սիրիա. «Այնտեղ արմատներ ունենք»

«Սիրիայում առաջին երկու պայթյունները խլեցին առաջին հայ երիտասարդի կյանքը»: Հալեպից հեռանալու իր պատմության սկիզբն այսպես է հիշում Դալար Օհանյանը: Մի ամիս անց արդեն Ֆրանսիայում էր:

Հալեպից Ֆրանսիա էր գնացել դստեր հետ, տղաները Հալեպում էին. «Ես գնացի Ֆրանսիա, որ տղաներիս տանեմ, չստացվեց, եկա Հայաստան: Տղաներս 35 օր անց արդեն այստեղ էին: Հայաստանում ենք արդեն 2 և կես տարի»:

Հալեպում Դալարը զարդերի փոքր խանութ ուներ, ամուսինն էլ՝ ճաշարան: Հայաստան գալուց հետո որոշում են նոր գործ սկսկել, բայց այն մարդը, ում հետ պիտի գործն անեին, ամբողջ գումարը վերցնում է և անհետանում:

«Այդ փողը գողացան, հետներս բերած մյուս գումարն էլ ծախսեցինք ընթացքում: Պետք է, որ աշխատեինք: Ալեք Մանուկյան փողոցի վրա այս փոքրիկ բիզնեսը սկսեցինք, հալեպյան արագ սնունդ ենք վաճառումն: Բայց երեք ամիս է միայն հետ ենք գնում: Գործ չկա: Վարձով ենք ապրում: Այստեղ մեր դժվարությունները շատ են: Ես հաճախորդներ ունեմ, բայց այդ վարձերը շատ թանկ են, հարկերը՝ ևս: Եթե հարկերը, վարձերը մի քիչ իջեցնեին, հնարավորություն կլիներ, որ առաջին քայլը նետենք: Շատ արագորեն վայր ես իջնում, երբ այս պայմաններն են: Եթե այդ հնարավորությունները լինեին, գոնե մի տարի, մինչև մեզ գտնենք, հարկեր չլինեին, քայլերը կկարողանայինք շիտակ դնել: Լավ է գոնե, որ Սիրիան հարուստ երկիր է, ոչ ոք անփող չեկավ, թե չէ սոված էինք մնալու»,- ասում է հալեպահայ կինը:

Դալարի ընտանիքի համար սկիզբը շատ դժվար է եղել, բայց, ինչպես ինքն է ասում, այստեղ նաև լավ մարդկանց է հանդիպել, շատ բարեկամներ, ընկերներ ունեն: Արդեն մոտ երեք տարի է լինում, որ այստեղ են, բայց ընտանիքն ամեն օրը լուսացնում է հայացքով դեպի Սիրիա ու երազանքով՝ տուն դառնալու:

Հալեպում Դալար Օհանյանի խոսքով, ամենակարևոր բանն է թողել՝ ծնողներին. «Հեչ կարևոր չէ ոչ նյութականը, ոչ էլ տան պատերը: Իմ հայրս, մայրս, եղբայրս, ընտանիքով բոլորն այնտեղ են: Սուլեյմանիե թաղամասում են, բայց ուրախ են, որ մնացել են: Ճիշտ է՝ ջուր և էլեկտրականություն չկա, բայց իրենք շատ լավ են, որ իրենց տների մեջ են: Մորս հետ որ խոսում եմ, ասում է՝ ամենը նորմալ է, միայն էլեկտրականությունը, ջուրը մի քանի ժամով է, դժվար է: Ամեն դեպքում, հանգիստ են: Իմ տունն էլ լավ վիճակում է»:

Դալար Օհանյանն իր հայրենիքը Սիրիան է համարում, Սիրիան է կարոտում. «Ես հայ եմ, բայց իմ Սիրիան... այնտեղի ժողովուրդը, կյանքը, ամեն ինչը սիրում եմ: Այնտեղ եմ ծնվել, հիշատակներ ունեմ: Ամբողջ կյանքս այնտեղ է անցել: Հայաստանը շատ գեղեցիկ է, բայց կյանքն այստեղ շատ դժվար է: Միակ երազանքս է, որ պատերազմը շուտ ավարտվի ու շուտ վերադառնամ»:

Հիմա վերադառնալ չեն կարող: Ինչի՞ն վստահելով վերադառնանք, ասում է կինն ու նկատում, որ երեխաները երիտասարդ են, չեն կարող վտանգել նրանց կյանքը:

«Խաղաղություն լինի, ես ու ամուսինս գնանք, մի բան անենք, նոր տեսնենք հետագան ինչպես կլինի: Ինչ եղավ, արդեն եղավ: Վերջացավ: Մենք սպասում էինք, որ գոնե ընտրություններից հետո կվերջանա, բայց դեռ ոչ: Եթե այն ժամանակ իմանայինք, կվաճառեինք ամենը, նոր դուրս կգայինք: Էսպես միանգամից դուրս եկանք, կռիվ, պատերազմը չիմացանք որտեղից եկավ: Չէինք սպասում: Էլի փառք Աստծո, որ երեխաներին կարողացանք հանել: Այս ընթացքում շատ հայ երիտասարդներ կորցրեցինք»,- նշում է նա:

Վերադառնալու և զրոյից սկսելու միտքն ընտանիքին չի վախեցնում. «Մենք պիտի հետ դառնանք, կյանքն այնտեղ շարունակենք: Պատրաստ ենք ամեն տեղ գնալու և զրոյից սկսելու: Ինչո՞ւ մեր տուն չվերադառնանք: Մենք այնտեղ արմատներ ունենք արդեն, զրո չէ»:

Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Սիրիական համեմունքների ու հոտերի հարմոնիա` Տերյան փողոցում

«Հրթիռը Քեսաբի վրա անձրևի նման էր իջնում». Տարհանված գյուղապետի հետհայացքը

ալեպահայ կինը Հայաստան է բերել մարաշցի տատերից սովորած ասեղնագործությունը

Սիրիայից Հայաստան և անմիջապես հոգևոր ճեմարան. Սարկավագի պատմությունը

Հալեպահայ ընտանիքի ողջ ունեցվածքը թալանված է, տունը` դատարկ

Արտադրված է Հայաստանում` սիրիահայի կողմից. ջինս, ներքնազգեստ և սպորտային հագուստ

Հալեպահայն անհամբեր սպասում է պատերազմի ավարտին. «Երկրորդ դրախտը Հալեպն է»

Սիրիահայ ընտանիքի որդին Հայաստանում է ծնվել. «Ես հայրենիքս եմ ընտրել»

Երեք ամիս զենքը ձեռքին` ուղիղ պատերազմի աչքերին նայելով. հալեպահայը իր տունն էր պահում

«Ուզում է այնտեղ ոսկի տեղա, հետ չեմ գնա». Հալեպահայ ոսկերիչն Արցախում հող է մշակում

Քեսաբահայի հայացքն անցյալում է, սիրտը՝ անտեր մնացած տանը

Սիրիահայ բժշկի հիվանդանոցը՝ զինյալների բուժարան. Օտար կռիվն ու սեփական կորուստը

Սիրիահայ Պերճի տրեխներով ու յափնջիով Սարոն. «Հայություն կա «Անուշ»-ի մեջ»

Ուրիշի պատերազմը. Հալեպահայ ոսկերչի կիսատ թողած կյանքն ու անորոշ ապագան

Հալեպից Հորդանան, ապա Հայրենիք. Հետևում թողած թագավորական առաջարկների ու կյանքի մասին

Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը

Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել

«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»

Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին

Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը

Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան

Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին

Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին

Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը

Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա 

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ

Placeholder
Ամեն առավոտ՝ երազանքով ու հայացքով դեպի Սիրիա. «Այնտեղ արմատներ ունենք»