Կես դար շղթաների մեջ անցկացրած փիղը ազատվելուց արտասվել է. Ռաջուի պատմությունը (տեսանյութ)
Իրավունք
18:01 07/07/2014

Կես դար շղթաների մեջ անցկացրած փիղը ազատվելուց արտասվել է. Ռաջուի պատմությունը (տեսանյութ)

50 տարի շղթաների մեջ պահվող Ռաջու անունով փիղը, որի ոտքերը կենդանիների պաշտպաններն ազատ են արձակել շղթաներից, արտասվել է: Լոնդոնում գործող Wildlife SOS կենդանապաշտպան կազմակերպության ակտիվիստները Ռաջուի պատմությունն իմանալուն պես ուղևորվել են հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգ: Փղի տերերը ստիպել են փղին մուրացկանություն անել, նրա սննդի մասին ոչ ոք չի մտահոգվել, ինչի արդյունքում փիղը սնվել է ամեն տեսակ աղբով, այդ թվում` պլաստմասե իրերով ու թղթով, գրում է «vesti.ru»-ն` վկայակոչելով «Inquisitr»-ին:



Ըստ աղբյուրի, կենդանու տառապանքին վերջ է տրվել նախորդ շաբաթ, երբ անասնաբույժների ու այլ մասնագետների խումբը ոստիկանների ուղեկցությամբ օգնել են նրան:

«Վերջին հիսուն տարում Ռաջուն ապրել է անասելի դաժան պայմաններում` 24 ժամ նա շղթաների մեջ է եղել: Մենք ապշած էինք, երբ տեսանք նրա արցունքները. Նա հասկացավ, որ իրեն ազատ են արձակել»,- պատմել է կենդանապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Փուջա Բինեպալը:



Նրա խոսքով, փղերը շատ խելացի կենդանիներ են, որոնք կարող են ցույց տալ, թե ինչ խորը զգացմունքներ կարող են ունենալ:
Ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ, Ռաջուն փոքրիկ ձագուկ է եղել, որ նրան բաժանել են ծնողից:

Placeholder
Կես դար շղթաների մեջ անցկացրած փիղը ազատվելուց արտասվել է. Ռաջուի պատմությունը (տեսանյութ)