Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արաբական միացյալ էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնում Աբու Դաբիից Երևան և հակառակը` ուղիղ կապ հաստատելով երկու քաղաքների միջև: Այս մասին հայտնում է Gulf business-ը:
Առաջին չվերթն իրականացվել է Airbus A320 ինքնաթիռով, որը նախատեսված է 136 ուղևորի համար, ունի 16 բիզնես և 120 էկոնոմ դասերի նստատեղ: Շաբաթական ուղևորափոխադրումների թիվը հասնելու է 1088-ի: Etihad Airways-ը սկսել է գործել 2003-ի հուլիսից։ Այն ամեն օր ուղևորափոխադրումներ է իրականացնում դեպի Լոս Անջելես, Չիկագո և Վաշինգտոն, շաբաթը երկու անգամ` Նյու Յորք: