Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Իրանը թույլ չի տա, որ Իրաքի մասնատման հարցում իրականանա Նեթանյահուի երազանքը
«Իրանը կշարունակի քրդերի հետ զարգացնել եղբայրական հարաբերությունները»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի ԱԳ փոխնախարարը, «Ալ-ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին և Իրաքի մասնատման մասին Իսրայելի կողմից հնչող հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբե՛ք թույլ չի տա, որպեսզի իրականանա Իրաքի մասնատման հարցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի երազանքը»:
«Իրաքի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման և իրաքցիների ազգային միասնականության գաղափարն ընկած է այդ երկրի Սահմանադրության հիմքում: Իրաքի Քուրդիստանի՝ անկախանալու արդյունքն այն կլինի, որ մի քանի տասնամյակ Քուրդիստանը հետընթաց կգրանցի, և այդ մասին Իրանը բարեկամաբար զգուշացրել է Իրաքի Քուրդիստանի իշխանություններին»,-նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը, քրդերի հետ Իրանի ունեցած հարաբերությունները պատմական ու եղբայրական որակելով, հավելել է, որ այդ հարաբերությունները նույն ընթացքով շարունակվելու են զարգանալ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, օրերս Թել Ավիվի համալսարանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, նշել էր. «Քրդերը պայքարող ժողովուրդ են և քաղաքական պայքարում ապացուցել են իրենց հաստատակամությունը և արժանի են քաղաքական անկախություն ունենալուն: Իսրայելը պետք է քրդերի՝ անկախ պետություն ունենալու իղձերին աջակցի»:
Հավելենք, որ իրանագետ Ա. Իսրայելյանն օրերս Panorama.am կայքում թողարկված հոդվածում, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանին սպառնացող վտանգներին, կարծիք էր հայտնել, որ Իրանի պարագայում հատկապես վտանգված են սուննիներով բնակեցված Քորդեստան (ունի շուրջ 2 միլիոն բնակչություն, որի 90%-ը կազմում են քրդերը), Խուզեստան (այստեղ զգալի թիվ են կազմում արաբները), Սիստան և Բելուջիստան (այստեղ հիմնականում ապրում են բելուջներ և ֆարսեր) և Արևմտյան Ատրպատական (հիմնականում բնակեցված է քրդերով և ազարիներով) նահանգները:
Նախորդող հրապարակումներ՝
«Իրաքում և Շամում իսլամական պետությունը» սպառնալիք՝ Իրանի սուննիաբնակ նահանգների անվտանգությանը
Պաշտոնական Թեհրանը դեմ է արտահայտվում Իրաքի մասնատմանը
Իրաքի վարչապետի խոսնակն ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ օգնություն չտրամադրելու դեպքում Բաղդադը կդիմի Իրանին