Gmail փոստային ծառայությունը հասանելի է հայերենով
Աշխարհում
15:20 08/07/2014

Gmail փոստային ծառայությունը հասանելի է հայերենով

Google ընկերության Gmail փոստային ծառայությունն այսուհետ հասանելի է հայերենով: Այն համալրվել է 13 լեզուներով, դրանց թիվը հասել է 71-ի:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, նոր լեզուների շարքում են նաև ադրբեջաներենը, չիներենը (Հոնգ Կոնգ), աֆրիկերենը, ֆրանսերենը (Կանադա), մոնղոլերենը, վրացերենը և այլն:

«Յուրաքանչյուր լեզու ունի իր առանձնահատկությունները, այնպես որ մենք սերտորեն աշխատում ենք լեզվաբանների հետ, որպեսզի վստահ լինենք, որ լեզվի տոնն ու ոճը ճիշտ են»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Placeholder
Gmail փոստային ծառայությունը հասանելի է հայերենով