Լյով. «Նեյմարի բացակայությունը մեր խնդիրն ավելի կբարդացնի»
Աշխարհում
13:04 08/07/2014

Լյով. «Նեյմարի բացակայությունը մեր խնդիրն ավելի կբարդացնի»

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծում է, որ մրցակից թիմի առաջատար Նեյմարի բացակայությունն ամենևին չի հեշտացնի իր թիմի` եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Կարևոր այս խաղում բրազիլացի աստղի բացակայությունը մեր խնդիրն ավելի կբարդացնի: Հիմա թիմի մյուս ֆուտբոլիստները կներդնեն իրենց ողջ ուժերը և 2 անգամ ավելի լավ կխաղան, որպեսզի կարողանան հաղթել ու նվաճել եզրափակչում հանդես գալու իրավունք»,- նշել է Լյովը:
 

Placeholder
Լյով. «Նեյմարի բացակայությունը մեր խնդիրն ավելի կբարդացնի»