Քաղաքագետ. Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդակացությունը ձգձգվում է տեխնիկական պատճառներով
Քաղաքական
12:34 08/07/2014

Քաղաքագետ. Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդակացությունը ձգձգվում է տեխնիկական պատճառներով

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ձգձգվում է տեխնիկական պատճառներով, ոչ թե աշխարհաքաղաքական կամ քաղաքական: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հայաստանն անդամակցում է մի կառույցի, որը մի կողմից դեռևս գոյություն չունի, ձևավորման փաստաթուղթը մեկ ամիս առաջ է կնքվել ու պետք է սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից:  Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին ձգձվում է նաև այն հանգամանքից ելնելով, որ անդամակցում է մի կազմակերպության, որի երեք հիմնադիր անդամները լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, Բելառուսը և Ղազախստանը Հայաստանին օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցություններում ավելի նպաստավոր պայմաններ թելադրելու համար»,- մանրամասնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է այդ միությունը չկայանա ու Հայաստանը վերադառնա Եվրամիության հետ այն ֆորմատով բանակցություններին, որը կար մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը, Ս. Մինասյանն իրատեսական չհամարեց. «Հայաստանում-Եվրամիություն հարաբերություններում, Եվրամիություն-հետխորհրդայի տարածքում հարաբերությունները փոխվել են ու վերադարձնել այն կարգավիճակը, որ կար մինչև սեպտեմբերի 3-ը, հնարավոր չէ»:

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում որոշակի տեղաշարժեր կլինեն աշնանը, ինչպես նաև հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կլինեն զարգացումներ:

«Այդ ժամանակ արդեն հստակություն կլինի Եվրասիական տնտեսական միության անդամակցության ժամկետում, նաև Հայաստանը հնարավորություն կունենա հասկանալ այն սահմանները, սահմանափակումները, որոնք պետք է հաշվի առնլ Եվրամիության հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները զարգացնելու առումով»,- ասաց Ս. Մինասյանը:

Placeholder
Քաղաքագետ. Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդակացությունը ձգձգվում է տեխնիկական պատճառներով