Վ. Բաղդասարյան. «Չեմ կարծում, որ Արցախի հետ սահմանին որևէ արգելք կլինի մեզ համար». Հրապարակ
Օրվա մամուլ
09:21 09/07/2014

Վ. Բաղդասարյան. «Չեմ կարծում, որ Արցախի հետ սահմանին որևէ արգելք կլինի մեզ համար». Հրապարակ

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանն ամեն ինչ արել է և սպասում է Ռուսաստանին, այսինքն՝ ենթադրվում է, որ ճանապարհային քարտեզի բոլոր պահանջներն արդեն կատարվել են մեր կողմից: Կնշե՞ք մեկ-երկու կոնկրետ քայլ, որ արվել է, Վ.Բաղդասարյանը պատասխանել է. «Ես կարող եմ ասել, որ մեր խնդիրների լուծումն ավարտել ենք, տեխնիկական խնդիրները լուծել, և համաձայնագրի նախագիծն ուղարկված է անդամ երկրների համաձայնեցմանը: Քննարկումներից հետո այն պարզ կդառնա բոլորի համար: Եվ խնդիրը միայն դա է, երբ որ երեք պետությունները կավարտեն փաստաթղթային ուսումնասիրությունը: ….Ես ուզում եմ ասել, որ բոլորդ շատ հանգիստ եղեք, որևէ խնդիր չկա, և հավասարը հավասարի պայմաններում մենք պատրաստ ենք անդամակցելու Եվրասիական միությանը»:

Ի պատասխան հարցին՝ արդյոք Ղարաբաղի հետ սահմանին սահմանային կետ դնել կպարտադրվի, Բաղդասարյանն ասել է. «Հիմա էլ Ղարաբաղի ու Հայաստանի միջև սահմանակետ կա»: Դիտարկմանը, թե հիմա առանց հսկիչների և անարգել հատում ենք Արցախի սահմանը, Վ. Բաղդասարյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ այն ժամանակ էլ որևէ արգելք կլինի մեզ համար»:
 

Placeholder
Վ. Բաղդասարյան. «Չեմ կարծում, որ Արցախի հետ սահմանին որևէ արգելք կլինի մեզ համար». Հրապարակ