Նիդերլանդները 124 հազար եվրո է հատկացնելու ՀՀ-ին՝ Հոլանդիայից «դեպորտ» արվող հայաստանցիներին աջակցելու համար. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:40 09/07/2014

Նիդերլանդները 124 հազար եվրո է հատկացնելու ՀՀ-ին՝ Հոլանդիայից «դեպորտ» արվող հայաստանցիներին աջակցելու համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Նիդերլանդների կառավարության կողմից ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը տրվելիք շուրջ 124 հազար եվրոն ծախսելու ուղղությունների մասին հարցը: Այդ գումարը դրամաշնորհ է լինելու:

Գումարը տրվելու է Հոլանդիայից «դեպորտ» արվող հայաստանցիներին Հայաստանում աջակցելու համար: Ըստ այդմ, յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվելու է հազար եվրո փոքր բիզնես սկսելու համար:

«Նախատեսվում է այդ ուղիով աջակցել Հոլանդիայից «դեպորտ» արված շուրջ 100 հայաստանցիների: Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, փորձ է արվում կանխել «հետագայում անօրինական միգրացիայի ռեցիկլյացիան»,-գրել թերթը:

 

Placeholder
Նիդերլանդները 124 հազար եվրո է հատկացնելու ՀՀ-ին՝ Հոլանդիայից «դեպորտ» արվող հայաստանցիներին աջակցելու համար. «ՀԺ»