Բուհերում լրացուցիչ անվճար տեղեր` բանակից զորացրվածների համար
Կրթություն, գիտություն
19:09 10/07/2014

Բուհերում լրացուցիչ անվճար տեղեր` բանակից զորացրվածների համար

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի: Այս մասին հրաման է ստարագրել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:

Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում: Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձել է 151:

Placeholder
Բուհերում լրացուցիչ անվճար տեղեր` բանակից զորացրվածների համար