Բակո Սահակյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավա՞ր. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:30 10/07/2014

Բակո Սահակյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավա՞ր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում: Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց Բ. Սահակյանին:

Թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է ճշտել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս թերթի թղթակցին ասել է, որ առաջին անգամ է նման տեղեկություն լսում: Նրա խոսքերով՝ Բակո Սահակյանն այժմ կատարում է ԼՂՀ նախագահի պարտականությունները ու շուրջ 3 տարի ժամանակ կա նրա պաշտոնավարման ավարտին: Նա նաև հավելել է, թե չի կարծում, որ Բ. Սահակյանի լիազորությունները վաղաժամ կդադարեցվեն:

Placeholder
Բակո Սահակյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավա՞ր. «Ժողովուրդ»