Դեսպան. Աշնանը Երևանում կբացվի «Կարֆուր»
Տնտեսություն
12:52 11/07/2014

Դեսպան. Աշնանը Երևանում կբացվի «Կարֆուր»

Այս տարվա աշնանը Երևանում կբացվի ֆրանսիական հայտնի «Կարֆուր» ցանցի հիպերմարկետը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիային արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով հարցին, թե արյդո՞ք շփման գծում լարված իրավիճակը ֆրանսիացի գործարարներին չի վախեցնում որևէ գործ սկսել Հայաստանում:

Դեսպանը նշեց, որ անցնող շաբաթվա ընթացքում ընդունել է ֆրանսիական գործարար շրջանակների ներկայացուցիչների, որոնց Հայաստան էր բերել Հայաստանի նկատմամբ ունեցած իրենց հետաքրքրությունը: Նա նշեց, որ ավելի ու ավելի հաճախ են կազմակերպվում գործարար հանդիպումներ, համաժողովներ ՀՀ-ի և ԵՄ ամենատարբեր երկրների, կառույցների մասնակցությամբ:

Placeholder
Դեսպան. Աշնանը Երևանում կբացվի «Կարֆուր»