Ոստիկանության հաշվապահությունից ահռելի գումար է հափշտակվել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:35 11/07/2014

Ոստիկանության հաշվապահությունից ահռելի գումար է հափշտակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել ոստիկանությունում: Ըստ թերթին հասած տեղեկությունների ՝ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակազմը նոր էր փոխվել և դեպքը տեղի է ունեցել աշխատակազմի փոփոխությունից մի քանի օր հետո: Ավելին՝ տեղեկություններ կան, որ միգուցե կատարվածը նախկին աշխատակիցների ձեռքի գործն է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը, որ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժանմունքի հաշվապահությունից գողություն է կատարվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Ոստիկանության հաշվապահությունից ահռելի գումար է հափշտակվել. «Ժողովուրդ»