Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Տարածաշրջան
13:54 12/07/2014

Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ

Հայստանում ձերբակալված դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի քաղաքացի Ջահբազ Գուլիևի հարցով Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե: Այս մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Իրենք դիմել են, որպեսզի Ադրբեջանի քաղաքացու հետ կապված խնդիրը փորձենք կարգավորել: Սովորաբար, Կարմիր Խաչը, երբ ստանում է պաշտոնական հաստատում, մենք սկսում ենք բանակցել, որ կարողանանք այցելել իրեն: Այս պահին միայն կարող եմ ասել, որ Ադրբեջանի իշխանություններից նման խնդրանք եկել է»,- ասաց նա:

Զառա Ամատունին հավելեց, որ քաղաքացին գտնվում է Հայաստանի տարածքում, նաև այս կողմից պետք է հաստատում ստանան, որպեսզի շարունակեն գործունեությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին կանխվել է Քարվաճառի ուղղությամբ հակառակորդի դիվերսանտների ներթափանցման փորձը: Ջահբազ Գուլիևը ձերբակալվել էր, մեկ այլ՝ անձը դեռ անհայտ ադրբեջանցի դիվերսանտ՝ սպանվել: Հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ նախօրեին զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Նախորդող հրապարակումներ՝

Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ

Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել

 

 

 

Placeholder
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ