Չելենտանոն և Մորին ոսկե հարսանիքը նշել են կենսագրական գրքով
Մշակույթ
09:20 14/07/2014

Չելենտանոն և Մորին ոսկե հարսանիքը նշել են կենսագրական գրքով

«Կլաուդիա Մորի. Ադրիանո Չելենտանո. Երկու սիրահարված մարտիկ»: Այսպես է կոչվում՝ ոսկե հարսանիքը նշող հանրահայտ արտիստական զույգի կենսագրական գիրքը, որը օրերս լույս է տեսել Իտալիայում: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Որպես հեղինակ հանդես է եկել Չելենտանոյի կինը՝ դերասանուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր Մորին: Նա իրենց կեսդարյա համատեղ կյանքի մասին գրառումներ է արել օրագրում՝ չամաչելով բաց և անձնական խոստովանություններից:

Ադրիանոն և Կլաուդիան հանդիպել են 52 տարի առաջ Ամալֆիում: Համատեղ կյանքի ընթացքում կինոյում ու երաժշտության մեջ մի քանի տասնյակ համատեղ նախագիծ են իրականացրել: Նրանց ծանոթությունը կայացել է «Ինչ որ տարօրինակ մի տիպ» կատակերգության նկարահանման հրապարակում: Երկու տարի անց նրանք ամուսնանում են Գրոսետտո քաղաքում: Չելենտանոն և Մորին երեք երեխա ունեն:

Placeholder
Չելենտանոն և Մորին ոսկե հարսանիքը նշել են կենսագրական գրքով