Կան անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՊՆ-ն` Քարվաճառում դիվերսիայի մասին
Քաղաքական
14:30 14/07/2014

Կան անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՊՆ-ն` Քարվաճառում դիվերսիայի մասին

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը վերջերս Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիայի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ:

Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:

Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին»:

Հարակից հրապարակումներ`

ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են

Ադրբեջանի թիրախում Արցախի վերաբնակեցման գործընթացն է

Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել

Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ

Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ

Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների զենքերի լուսանկարները (լուսանկարներ)

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված են

Placeholder
Կան անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՊՆ-ն` Քարվաճառում դիվերսիայի մասին