ՊՆ խոսնակ. Վիրավորված կնոջ աչքի վերականգնման մասին կմտածեն ապաքինումից հետո
Հասարակություն
15:15 15/07/2014

ՊՆ խոսնակ. Վիրավորված կնոջ աչքի վերականգնման մասին կմտածեն ապաքինումից հետո

Քարվաճառում դիվերսիոն խմբի չեզոքացման ընթացքում վիրավորված կնոջ վիճակը լավ է, դրական դինամիկա կա: Panorama.am-ի թղթակցի հարցին պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ կինը օրվա մեջ մի քանի ժամ առանց սարքավորումների է շնչում:

«Բժիշկներն ասում են, որ Կարինե Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում, գործընթաց է, պիտի կամացից ապաքինվի, վերականգնվի: Դրանից հետո կմտածեն աչքի արհեստական վերականգնման մասին»- ասաց նա:

Դիտարկմանը՝ վարկած է հնչել, որ դիվերսանտները կնոջը ծեծել են, ՊՆ մամուլի խոսնակն արձագանքեց, որ նախաքննությունը կպարզի: Այս պահին Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ ներկայացնել հրաժավեց՝  նշելով, որ դեպքի վկաներից մեկը՝ սպան մահացած է, իսկ մյուս վկան Կարինե Դավթյանն է:

Նա վստահեցրեց, որ դեպքի մանրամասները կներկայացվեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Կարդացեք նաև՝

Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ

Placeholder
ՊՆ խոսնակ. Վիրավորված կնոջ աչքի վերականգնման մասին կմտածեն ապաքինումից հետո