Բլատտեր. «Չէի սպասում, որ Մեսսին կդառնա աշխարհի առաջնության լավագույն խաղացող»
Աշխարհում
10:40 15/07/2014

Բլատտեր. «Չէի սպասում, որ Մեսսին կդառնա աշխարհի առաջնության լավագույն խաղացող»

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը չէր սպասում, որ արգենտինացի Լիոնել Մեսսին կդառնա բրազիլական Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ:

«Ես մի քիչ զարմացա, որ հենց Մեսսին ստացավ լավագույն խաղացողի մրցանակը»,- հայտարարել է Բլատտերը:

Անցկացրած 7 խաղում Մեսսին խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Սակայն իր բոլոր գոլերը նա խփել է խմբային փուլում` գրավելով Բոսնիայի (2:1), Իրանի (1:0) և Նիգերիայի (3:2) հավաքականների դարպասները, իսկ գոլային փոխանցումը կատարել է Շվեյցարիայի ընտրանու հետ 1/8 եզրափակչի խաղում (1:0):

Placeholder
Բլատտեր. «Չէի սպասում, որ Մեսսին կդառնա աշխարհի առաջնության լավագույն խաղացող»