«Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման համակիրներն ազատորեն շրջում են Ադրբեջանում
Քաղաքական
17:01 15/07/2014

«Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման համակիրներն ազատորեն շրջում են Ադրբեջանում

««Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման համակիրներն ազատորեն շրջում են Ադրբեջանում»-այդ մասին նշված է իրանական «Արանյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:

Իրանական աղբյուրը, հղում անելով ադրբեջանական «Ազադլիղ» օրաթերթին, նշում է, որ «ԻՇԻՊ» ահաբեկչական խմբավորման համակիրներն ազատորեն շրջում են Ադրբեջանում. Օրերս Սումգայիթ քաղաքում մի ավտոմեքենա է նկատվել, որի ապակիներին փակցված է եղել «ԻՇԻՊ»-ի դրոշը:

«Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման կողմից Իրաքում իրագործած վայրագությունները և շիա խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած կոտորածները հանգեցրել են Ադրբեջանում արմատական գաղափարախոսություն կրող վահաբիների ակտիվացմանը: Սաբիրաբադում և Ադրբեջանի տարբեր շրջաններում վահաբիները հարձակվել են շիաների վրա, իսկ ԻՇԻՊ-ը՝ Սաբիրաբադում տեղի ունեցած միջադեպի հետ կապված սպառնացել է Ադրբեջանին»,-նշում է «Ազադլիղը»:

Նշենք, որ վահաբիզմն իսլամի ծայրահեղական ուղղություններից է, որը 1924 թվականից ի վեր համարվում է Սաուդյան Արաբիայի պաշտոնական գաղափարախոսությունը:

Հոդվածի հեղինակը, անդրադառնալով ԻՇՒՊ-ի համակիրների և վահաբիների վտանգի վերաբերյալ Ադրբեջանի ուժային կառույցների ունեցած դիրքորոշմանը, նշում է, որ Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի և տեղեկատվության աշխատակից Ուրխան Մանսուրզադեն «Ախար.ազ» կայքին տված հարցազրույցում նշել է, որ այդ հարցով պետք է դիմել ազգային անվտանգության նախարարություն:

«Ի պատասխան մեր հարցմանը՝ ազգային անվտանգության նախարարությունը պատասխանել է, որ պետք է դիմել ներքին գործերի նախարարությանը. Մինչ Ադրբեջանի ՆԳ և ԱԱ նախարարությունները դիրքորոշում հայտնելու պատասխանատվությունը գցում են միմյանց վրա, Ադրբեջանում օր օրի ավելի է մեծանում ԻՇԻՊ-ի տարածվելու վտանգը»,-եզրափակում է հոդվածի հեղինակը:

Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանն Ադրբեջանին կոչ է անում վերացնել իսլամական կուսակցության հանդեպ ճնշումները, հակառակ դեպքում...

«ԻՇԻՊ» ահաբեկչական խմբավորումն Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել միանալ իրենց պայքարին

Placeholder
«Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման համակիրներն ազատորեն շրջում են Ադրբեջանում