Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին
Իրավունք
14:38 15/07/2014

Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ Քարվաճառում չեզոքացված դիվերսիոն խումբը կապված լինի 17-ամյա տղայի անհետացման հետ:

«Հնարավոր է, որ քրեական գործի ընթացքում  դիվերսիոն հետախուզական խումբը, այս անդամները կապված լինեն ԼՂՀ քաղաքացու անհետացման հետ: Քրեական գործը դա կպարզի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ երիտասարդին սպանել են, նախարարը նույն պատասխանը տվեց. «Քրեական գործով կպարզվի»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:

Հարակից հրապարակում`

Քարվաճառում անհետ կորածի ծնողները վստահ են՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները. «Ազատություն»

 

 

Placeholder
Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին