Ռաֆայել Բարխուդարյանը՝ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն
Կրթություն, գիտություն
14:57 16/07/2014

Ռաֆայել Բարխուդարյանը՝ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը: Այս մասին տեղեկացնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և նախագահության մյուս անդամները կարևորել են ժամանակակից մաթեմատիկայի ուղությունների ներդնումը Մաթեմատիկայի ինստիտուտի ապագա գործունեության մեջ:

Ռաֆայել Բարխուդարյանը որպես կարևորագույն խնդիր է նշել կադրերի երիտասարդացումը և դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Ռաֆայել Բարխուդարյանը ծնվել է 1981թ. մայիսի 15-ին: Կրությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում և ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ռաֆայել Բարխուդարյանի գիտական հետաքրքրության ոլորտնեն են` թվային մեթոդներ, զուգամիտության արագացում, Պադեի մոտարկումներ, խոչընդոտի տիպի խնդիրներ, Վիսքոսիթի լուծումներ:

Placeholder
Ռաֆայել Բարխուդարյանը՝ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն