Բարաք Օբամա. Իրանի և միջազգային հանրության միջև դեռևս որոշակի անջրպետ գոյություն ունի
Քաղաքական
12:53 17/07/2014

Բարաք Օբամա. Իրանի և միջազգային հանրության միջև դեռևս որոշակի անջրպետ գոյություն ունի

«Իրանի և միջազգային հանրության միջև դեռևս որոշակի անջրպետ գոյություն ունի»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս օրերին Վիեննայում Իրանի և ԱՄՆ ԱԳ նախարարների միջև միջուկային հարցում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, մասնավորապես նշել է. «Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում նշանակալի առաջընթաց է արձանագրվել, սակայն միևնույն ժամանակ Իրանի և միջազգային հանրության միջև դեռևս որոշակի անջրպետ գոյություն ունի: Մինչև հուլիսի 20-ը Կոնգրեսի հետ կշարունակենք մեր խորհրդակցությունները, իսկ մինչ այդ, կողմերը Վիեննայում կշարունակեն բանակցությունները և դրանց ավարտից հետո միայն պարզ կլինի, արդյո՞ք անհրաժեշտ է երկարացնել բանակցությունների ժամկետները»:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով բանակցությունների ընթացքին, նշել է, որ դժվար է պատկերացնել, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում հնարավոր կլինի առկա բոլոր տարաձայնությունների հարցում համաձայնության հասնել:

«Մենք հայտարարել ենք, որ մինչև հուլիսի 20-ը պատրաստ ենք բանակցել և այն դեպքում, երբ զգանք, որ բանակցությունները հասել են այն փուլին, որ անհրաժեշտ է կասեցնել կամ փոխել ձևաչափը, այդ դեպքում էլ մենք համապատասխան որոշում կկայացնենք»,-հավելել է Իրանի ԱԳ նախարարը:

Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին:

Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝

Բարաք Օբամա. Իրանի և միջազգային հանրության առջև դեռևս որոշակի անջրպետ գոյություն ունի

Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները

Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կանցնի առանց Սերգեյ Լավրովի

Իրանի ԱԳ նախարար. Հուլիսի 20-ին հուսով եմ պատմական իրադարձության ականատեսը կլինենք

ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի

Օբամա. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց

Իրանի հոգևոր առաջնորդ. Արևմուտքի առաջ քաշած միջուկային խնդիրը միայն պատրվակ է

Placeholder
Բարաք Օբամա. Իրանի և միջազգային հանրության միջև դեռևս որոշակի անջրպետ գոյություն ունի