Մարադոնային թալանած մոդելը ձերբակալվել է
Սպորտ
19:52 17/07/2014

Մարադոնային թալանած մոդելը ձերբակալվել է

Դիեգո Մարադոնայի նախկին ընկերուհին` Ռոսիո Օլիվուն, ձերբակալվել է` արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստին թալանելու համար: 22-ամյա մոդելը գողացել է 400,000 դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, որոնց մեջ եղել են ժամացույց և ադամանդե ականջօղեր: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Իրավապահ մարմինները Օլիվուին ձերբակալել են օդանավակայանում: Նրան սպասվում է մինչև 2 տարի ազատազրկում: Մոդելի փաստաբանի համար իր հաճախորդի անմեղությունն ապացուցելը բարդ կլինի, քանի որ 4 մարդ պատրաստ է վկայություն տալ:
 

Placeholder
Մարադոնային թալանած մոդելը ձերբակալվել է