Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը՝ օգոստոսի 10-15-ը
Մշակույթ
11:00 17/07/2014

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը՝ օգոստոսի 10-15-ը

Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կայանալու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային չորրորդ փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է համաշխարհային մնջախաղի լավագույն նմուշները հասանելի դարձնել հայաստանյան հանրությանը, ինչպես նաև խթանել հայաստանյան մնջախաղի թատերախմբերն՝ ինտեգրվելու համաշխարհային թատերական, մշակութային գործընթացներին և առաջարկել զբոսաշրջության նոր մոտեցումներ:

Մնջախաղը թատրոնի յուրահատուկ, բացառիկ ժանրերից է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից:

Փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:

Նշենք, որ մնջախաղի միջազգային փառատոնն անցկացվում է 2008 թվականից՝ երկու տարին մեկ անգամ: Մնջախաղի միջազգային փառատոնը 2010 թվականից կրում է հայ տաղանդավոր ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունը:

Placeholder
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը՝ օգոստոսի 10-15-ը