Ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետի ու մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր
Օրվա թեմա
13:26 22/07/2014

Ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետի ու մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր

Քաշաթաղում ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետը և մյուս երկու անձինք, ովքեր Արցախից ուղղաթիռով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, տարբեր աստիճանի մանր կոտրվածքներ են ստացել: Նրանց բոլորի վիճակը այժմ գնահատվում է կայուն ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Նա փոխանցեց, որ բժշկական կենտրոն ընդունվելուն պես, նրանք բոլորն էլ անհրաժեշտ բուժհետազոտություն են անցել, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, և նրանց մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ուղեղի ցնցում:

Մասնավորապես, Արմավիրի քաղաքապետի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, ձեռքի 5-րդ մատի կոտրվածք:

«Այս պահին նրանց բոլորի վիճակը գնահատվում է կայուն ծանր և նրանք բոլորն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ նրանց վիրահատելու կարիք բժիշկները չեն տեսնում»,-փոխանցեց Շուշան Հունանյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Քաշաթաղում ականի պայթյունից տուժել էր Արմավիրի քաղաքապետը և նրան ուղեկցող ևս երկու անձ: Մեքենայի վարորդը մահացել էր:

Հարակից հրապարակումներ`

Արցախում ականի պայթյունից վիրավորվել է Արմավիրի քաղաքապետը և ևս երկուսը. Կա զոհ

Արմավիրի քաղաքապետի մեքենան պայթել է ականապատ տարածքում. ԱԻՆ

Placeholder
Ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետի ու մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր