Նախաքննության վերաբերյալ չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել. Վերնիսաժի գործի մասին
Իրավունք
14:36 24/07/2014

Նախաքննության վերաբերյալ չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել. Վերնիսաժի գործի մասին

ՀՀ կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին լրագրողները հարցեր ուղղեցին` կապված Վերնիսաժի գործի հետ: Սակայն, նախարարը խնդրեց իրեն տալ հարցեր, որոնք իր լիազորությունների շրջանակներում են: Նշենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված և կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը ներկայացրել է որդու առողջական վիճակի հետ կապված մանրամասներ` ասելով, որ անօրինական են իր տղային պատգարակի վրա տեղափոխել դատարան ու կալանավորել:

«Ինչքան գիտեմ՝ նախաքննություն է ընթանում: Իրավունք չունեմ միջամտելու նախաքննությանը և նախաքննության վերաբերյալ չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել, քանի որ ինքս իրավաբան եմ և աշխատել եմ իրավապահ համակարգում, դատավոր եմ եղել, և հասկանում եմ դրա անիմաստությունը, սխալը, հատկապես եթե գործը գտնվում է նախաքննության փուլում: Իհարկե, քաղաքական գործիչները և մամուլը կարող են իրենց թույլ տալ նման հայտարարություններ անել, բայց ես կառավարության անդամ եմ, արդարադատության նախարարն եմ և չեմ կարող ինձ նման շռայլություններ թույլ տալ»,- ասաց Հ.Մանուկյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Վ. Հովհաննիսյանը անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում դատապարտյալների հիվանդանոցում, նախարարն ասաց, որ ինքը նման ահազանգ չի ստացել:

«Ինչ վերաբերում է բուժծառայության և բուժսպասարկման խնդիրներին, դրանք գտնվում են իմ ամենօրյա հսկողության ներքո: Եթե լուրջ ահազանգ ստանում եմ, ապա անմիջապես զբաղվում եմ այդ խնդրով: Այս երեք ամիսների ընթացքում բազմաթիվ հարցեր են լուծվել, մասնավորապես, ցմահ դատապարտվածների հետ կապված»,- նշեց Հ.Մանուկյանը:

Նախորդող հրապարկումներ`

Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել

 Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան

Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը

Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը

Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել

Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում

Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց

«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց

Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը

Placeholder
Նախաքննության վերաբերյալ չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել. Վերնիսաժի գործի մասին