Մեկնարկել է «Սևանա լիճ» մրցաշարը
Սպորտ
10:08 28/07/2014

Մեկնարկել է «Սևանա լիճ» մրցաշարը

Մարտունիում շրջանային կարգով անցկացվում է «Սևանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը և Հայաստանը ներկայացնող տասը գրոսմայստերներ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ մրցաշարն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: «Սևանա լիճ-2014»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն գրոսմայստերներ:

Placeholder
Մեկնարկել է «Սևանա լիճ» մրցաշարը