Հնարավոր է կարճատև անձրև, կարկուտ
Օրվա թեմա
12:00 30/07/2014

Հնարավոր է կարճատև անձրև, կարկուտ

Հանրապետութան տարածքում հուլիսի 30-31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:



Երևանում հուլիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Placeholder
Հնարավոր է կարճատև անձրև, կարկուտ