Փոքրիկ Անգելինան օգնության կարիք ունի
Հասարակություն
15:36 31/07/2014

Փոքրիկ Անգելինան օգնության կարիք ունի

Փոքրիկ Անգելինան կրկին օգնության կարիք ունի: 4-ամյա այս փոքրիկի գլխուղեղում առկա կիստայի պատճառով նա ողջ մանկությունը անց է կացնում հիվանդանոցներում ու բժիշկների հսկողության ներքո, ու թեև երեխան հոկտեմբերին վիրահատվել է Սանկտ-Պետերբուրգում,  ինչի արդյունքում հեռացվել էր կիստայի 70 տոկոսը, սակայն հիվանդությունը չի նահանջում:

Panorama.am-ի հետ զրույցում Անգելինայի մայրն ասաց, որ վերջին հետազոտության արդյունքները ուղղակի հուսահատության գիրկն են գցել չորս երեխաների տեր ծնողներին: Անգելինային շտապ պետք է վիրահատել. գլխուղեղում դարձյալ կիստայի օջախներ են հայտնաբերվել: Հայազգի պրոֆեսոր Խաչատրյանն էլ խորհուրդ է տվել երեխային շտապ տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ կարվի երկրորդ վիրահատությունը ու երեխան կլինի գերմանացի բժիշկների հսկողության տակ. բուժումը երկարատև է, ծանր ու թանկարժեք:

Ծնողները դիմում են բոլորին.«Այս պահին երեխային շտապ տեղափոխելու համար մեզ հարկավոր է 8400 եվրո գումար, բացված հաշվեհամարներին շատ քիչ գումար է հավաքվել»,- տեղեկացրեց երեխայի մայրը` նշելով, որ բացված հաշվեհամարներին հավաքքվել է մոտ 100 հազար դրամ և 21 հազար ռուբլի գումար:

Անգելինայի մայրը նշեց նաև, որ երկրորդ վիրահատության համար անհրաժեշտ գումարը հայթհայթելու նպատակով ընտանիքը վաճառքի է հանել Էջմիածնի Բաղրամյան գյուղում գտնվող 630 ք.մ. հողամասը՝ կից շինություններով: Սակայն քանի որ վիճակը շատ ծանր է և ժամանակ չունեն հապաղելու, ապա դիմում են նաև հայրենակիցներին ` օգնության կոչով:

Փոքրիկ Անգելինային օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ անել հետևյալ հաշվեհամարներին՝

1570015852470101 USD /Ամերիաբանկ, ստացող՝ Գոհար Գասպարյան/

1570015852470146 EUR /Ամերիաբանկ, ստացող՝ Գոհար Գասպարյան/

1570015852470158 RUR /Ամերիաբանկ, ստացող՝ Գոհար Գասպարյան/

006-049472-001 AMD /HSBC, ստացող՝ Էդուարդ Գասպարյան/


Փեյփալ հաշիվ՝ [email protected]


 

Placeholder
Փոքրիկ Անգելինան օգնության կարիք ունի