Անպտղությունը Հայաստանի համար նաև սոցիալական թեմա է. սեքսապաթոլոգ
Օրվա թեմա
15:16 31/07/2014

Անպտղությունը Հայաստանի համար նաև սոցիալական թեմա է. սեքսապաթոլոգ

Անպտղությունը Հայաստանի համար ոչ միայն բժշկական, այլև սոցիալական թեմա է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն՝ ավելացնելով, որ անցած տարվա տվյալներով Հայաստանում անպտղությունը հասել է 17 տոկոսի:

Ըստ նրա՝ անպտղության պատճառները գնալով շատանում են: Որպես  ժամանակակից պատճառներ նա նշեց էկոլոգիայի անմխիթար վիճակը, սակավաշարժ կենսակերպը, ավելորդ քաշը:

Բանախոսը նաև ավելացրեց, որ անպտղության հիմնական պատճառներից են հորմոնային խանգարումները, հղիության արհեստական ընդհատումները, իմունային անհամատեղելիությունը, ծխելը: 

Անդրադառնալով անպտղության բուժման գնային խնդիրներին՝ սեքսապաթոլոգն ասաց, որ եթե հիվանդները ժամանակին դիմեն մասնագետի օգնությանը, ապա բուժումն ավելի մատչելի կլինի. «Գինը կախված է անպտղության տեսակից և բուժման տևողությունից»:
 

Placeholder
Անպտղությունը Հայաստանի համար նաև սոցիալական թեմա է. սեքսապաթոլոգ