Ծմակահողի Սուրբ Ստեփանոսը (Լուսանկարներ)
Հասարակություն
10:47 31/07/2014

Ծմակահողի Սուրբ Ստեփանոսը (Լուսանկարներ)

Արցախի Մարտակերտ շրջանի Ծմակահող գյուղի ամեն կետից երևում է բլուրի վրա կանգնած եկեղեցին:

Սուրբ Ստեփանոսի դիմացից էլ փռված է ողջ գյուղը:

Թեև գյուղում հոգևորական չկա, իսկ եկեղեցում էլ պատարագ շատ ուշ է լինում, բայց այն իր իմաստն ու նշանակությունը չի կորցրել: Ծմակահողցիներն ամեն օրը լուսացնում են նայելով Սուրբ Ստեփանոսին ու խաչակնքվելով:

Սուրբ Ստեփանոսում ամեն տարի դեկտեմբերի 25-ին գյուղի և Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին մատուցվում է պատարագ, իսկ տարվա ընթացքում Գանձասարից քահանա է գալիս ու հանդիպում մարդկանց:

Խաչեն գետի ձախ կողմում գտնվող այս գյուղը տեր Հասան Ջալալյանն է արձանագրություններում անվանել Ծմակահող և հիշատակել այնտեղ գտնվող սուրբ Ստեփաննոսի մասունքների ու 1229թ. կառուցած եկեղեցու մասին:

«Աստծու շնորհիվ ես՝ Վախտանգի և Խորիշահի որդի, խաչենի տեր Հասանս, կառուցեցի այս սուրբ եկեղեցին, երբ սուրբ Ստեփաննոսի մասունքները հայտնվեցին այս տեղում ՈՀԸ (1229)թ.: Զատկին ժամերգություն սահմանեցի ինձ և իմ հոր համար»:

Ծմակահողում եղել են երեք եկեղեցիներ: 1228-29 թթ. կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին, 1261 թ. կառուցված Մամքա փոքրիկ մատուռը և 1231 թ կառուցված անկնունք եկեղեցին:

Գյուղի մասին Panorama.am-ի պատմությունը՝ առաջիկայում:

Placeholder
Ծմակահողի Սուրբ Ստեփանոսը (Լուսանկարներ)