Գրող. Մանկական գիրք տպագրելը թանկ հաճույք է
Մշակույթ
13:29 01/08/2014

Գրող. Մանկական գիրք տպագրելը թանկ հաճույք է

Լույս է տեսել գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային նոր գիրքը: Այսօր մամուլի ասուլիսում գրողը պատմեց, որ գիրքը տղայի երևակայության մասին է, ում կյանքում մեծ դեր է խաղում տատիկը:

«Այս տատիկը սովորական տատիկ չէ: Նա օգնում է թոռնիկին հաղթահարել նոր դպրոցում ունեցած խնդիրները: Տղան այնքան է երևակայում, որ իր ընկերների հետ ընկնում է երևակայությունների գիրկն ու այդ ամենը վերջում իրականություն է դառնում»,- մանրամասնեց Նաիրա Եդիգարյանը:

Անդրադառնալով մանկական գրականության ստեղծմանը` գրողը  նշեց, որ այսօր մանկական գիրք տպագրելը թանկ հաճույք է. գիրքը նկարներով է հագեցած և շատ ծախսատար է:

Ըստ նրա, ընթերցող միշտ կգտնվի, կարևորը հետաքրքիր մատուցելն է. «Կարևոր է նաև, որ ծնողը երեխային կտրի հեռուստացույցից և բերի ընթերցանության»:

Մանկագիր Երվանդ Պետրոսյանի բնորոշմամաբ, այսօրվա մանկական գհրականությունը ստեղծողները տարիքն առած մարդիկ են և կարիք կա երիտասարդների, որպեսզի նոր լիցք հաղորդեն:

Մանկագիրը կարևորեց, որ գրքերը համապատասխան ձևավորվեն. «Կան գրքեր, որ նկարազարդումը շատ լավ է արված, բայց բովանդակությունը լավը չէ կամ հակառակը: Նախկինում մանկական գրքերն այդքան գեղեցիկ նկարազարդված չէին, ասելիքն ավելի էր կարևորվում»:

Placeholder
Գրող. Մանկական գիրք տպագրելը թանկ հաճույք է