Ավստրիացի ուսանողը մտադիր է դատի տալ Ֆեյսբուքին
Աշխարհում
14:29 02/08/2014

Ավստրիացի ուսանողը մտադիր է դատի տալ Ֆեյսբուքին

Ավստրիացի ուսանող-իրավաբան Մաքս Շրեմսը հայտարարել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի դեմ կոլեկտիվ հայց ներկայացնելու մտադրության մասին: Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն: 

Ուսանողը կարծում է, որ Ֆեյսբուքը համագործակցում է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ ավստրիացին փորձում է ամենաբարձր մակարդակով հասնել սոցկայքերում լրացված անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը: ԵՄ գործող օրենսդրության համաձայն, Միության անդամ երկրների յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պահանջել իր անձնական տվյալների պատճենը, որը հավաքել է այս կամ այն ընկերությունը:

2011-ին Մաքս Շրեմսին հաջողվեց Ֆեյսբուքից ստանալ 1200 էջանոց էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում էր իր բոլոր անձնական տվյալներն ու սոցցանցի միջոցով կատարած գրագրությունները:

Placeholder
Ավստրիացի ուսանողը մտադիր է դատի տալ Ֆեյսբուքին