Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սաակաշվիլիին
Իրավունք
14:14 02/08/2014

Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սաակաշվիլիին

Թբիլիսիի քաղաքային դատարանը հանրապետության գլխավոր դատախազի պահանջով հեռակա կարգով ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլիին: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:

Սաակշվիլիին մեղադրում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր նաև Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ադեիշվելիին ու պաշտպանության նախկին նախարարին Դավիդ Կեզերաշվիլուն, ովքեր մեղադրվում էին նույն բանի համար, ինչ Սահակշվիլին: Փաստաբանները մտադիր են դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է 2007-ի նոյեմբերի 7-ին խաղաղ հանրահավաքը ցրելու, գործարար Արկադի Պատարկացիշվիլիի գույքին տիրանալու ու այլ ապօրինի գործողություններ կատարելու մեջ:

Հուլիսի 28-ին Սահակշվիլին կանչվել էր հարցաքննության, սակայն այդպես էլ նա չի եկել՝ հայտարարելով իրեն հետապնդում են քաղաքական մոտիվներով: Այս պահին Սահակշվիլին ապրում է ԱՄՆ-ում:

Placeholder
Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սաակաշվիլիին