ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ
Քաղաքական
10:03 04/08/2014

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ

ԼՂՀ ՊԲ երեկ երեկոյան տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ իրադրությունը շարունակել է մնալ լարված:

Ըստ աղբյուրի, իրավիճակը մարտականին մոտ էր հատկապես Ասկերանի ուղղության սահմանահատվածում, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել և վերջինս մարտադաշտում թողնելով առնվազն մեկ սպանված ասկյար` հետ էր շպրտվել:

«Սակայն ողջ գիշերվա ընթացքում շփման գոտու այդ հատվածում դիրքային մարտը շարունակվել է: Հակառակորդին հաջողվել է մեծ ուժերի ներգրավմամբ և տարբեր զինատեսակների կիրառման արդյունքում միջդիրքային չեզոք գոտուց հանել իր ասկյարի դիակը: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների, այդ գործողության արդյունքում ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ»,-ասված է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:

Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանը քիչ առաջ դարձյալ դիվերսիայի փորձ է արել ու հետ շպրտվել

Placeholder
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ