Սաակշվիլիի պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը
Իրավունք
14:37 04/08/2014

Սաակշվիլիի պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակշվիլիի, արդարադատության ու պաշտպանության նախկին նախարարների պաշտպանները դիմել են Թբիլիսիի վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն օրերս հանրապետության գլխավոր դատախազի պահանջով հեռակա կարգով ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլիին: Սաակշվիլիին մեղադրում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր նաև Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ադեիշվելիին ու պաշտպանության նախկին նախարարին Դավիդ Կեզերաշվիլուն, ովքեր մեղադրվում էին նույն բանի համար, ինչ Սահակշվիլին: Փաստաբանները մտադիր են դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

«Ուտրո. ռու»-ի  փոխանցմամբ, փաստաբանները նշել են, թե մեղադրանքը հաստատվել է առանց ապացույցների առկայության, այն որակել են քաղաքական պատվեր՝ նախկին նախագահի դեմ:

Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է 2007-ի նոյեմբերի 7-ին խաղաղ հանրահավաքը ցրելու, գործարար Արկադի Պատարկացիշվիլիի գույքին տիրանալու ու այլ ապօրինի գործողություններ կատարելու մեջ:

Հուլիսի 28-ին Սահակշվիլին կանչվել էր հարցաքննության, սակայն այդպես էլ նա չի եկել՝ հայտարարելով իրեն հետապնդում են քաղաքական մոտիվներով: Այս պահին Սահակշվիլին ապրում է ԱՄՆ-ում:

Placeholder
Սաակշվիլիի պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը